Ֆրանսիայի Սենատի անդամը դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցն Արցախ
04 Հոկտեմբերի 2023, 20:21
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ։ Վալերի Բուայեն այս մասին ասել է «C dans l’air» հաղորդման ժամանակ։
«Կարծում եմ՝ այսօր Հայաստանին պետք է պաշտպանել, բայց ոչ այն դիմակահանդեսի միջոցով, որը այսօր տեղի է ունենում (նկատի ունի ՄԱԿ առաքելության այցը ԼՂ-խմբ․)։ Դուք ունե՞ք Ադրբեջանի կողմից ընտրված՝ առաքելությանը մասնակցող պետությունների ցանկը։ Այնտեղ (Լեռնային Ղարաբաղում-խմբ․) այլևս ոչ ոք չկա»,- ասել է Բուայեն։
Նա հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է հետ կանչի իր դեսպանին Ադրբեջանից և պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ։