Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների քաղաքական գիծն ավարտվում է. Վլադիմիր Լեպյոխին
05 Հոկտեմբերի 2023, 14:15
Alpha News-ի եթերում ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը կանխատեսել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների հետագա վատթարացումը, ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալը և ռուսական 102-րդ բազայի ու սահմանապահների դուրսբերումը:
Փորձագետի խոսքով՝ Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի կողմից ինչ-որ նշան է Փաշինյանի կառավարության համար, որ նա վերջնականապես խզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ որպես ռազմավարական գործընկերոջ։
«Տնտեսական համագործակցությունը սկզբունքորեն հնարավոր է, առայժմ դա չի հերքվում, բայց քաղաքական գիծն ավարտվում է։ Հաջորդ քայլը, այսպես թե այնպես, լինելու է Գյումրիում 102-րդ զորամասի և ընդհանրապես ռուս զինծառայողների՝ Հայաստանի տարածքում գտնվելու հարցը, լինելու են այլ քայլեր, բնականաբար, սա քայլ է, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից։
Այս գիծը, որն այսօր իրականացվում է Հայաստանի ղեկավարության կողմից, իրականացվում է հաջորդաբար՝ սկսած 2018 թվականից։ Փաշինյանը դարձավ այնպիսի գործիք կամ սուբյեկտ, որն աստիճանաբար շարժվում էր դեպի Արևմուտք։ Հիմա եկել է գործելու ժամանակը, նկատի ունենք ռուս զինծառայողներին ՆԱՏՕ-ի հրահանգիչներով փոխարինելը, ռուս զինվորականներից ազատելը և, համապատասխանաբար, ՀԱՊԿ-ում և, նույնիսկ ԵԱՏՄ-ում, Հայաստանի ներկայության կասեցումը», — ասել է ռուս փորձագետը։
Խոսելով ապօրինի ձերբակալությունների մասին, որոնք Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են Լեռնային Ղարաբաղում, Վլադիմիր Լեպյոխինը նշել է, որ եթե Ռուսաստանը ճիշտ քաղաքականություն վարեր Հայաստանի նկատմամբ, ապա այդ հարցով կզբաղվեր:
«Եթե, ասենք, Ռուսաստանը հետևողական քաղաքականություն վարեր, ապա, իհարկե, պետք է անհապաղ հանդես գալ, որպեսզի այդ մարդկանց, առնվազն, Ռուբեն Վարդանյանին, ազատ արձակեն, որովհետև, այնուամենայնիվ, նա երկար ժամանակ ռուս գործարար է եղել՝ անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում նրան: Իհարկե, նրա ձերբակալությունը իրականում նշանային կալանք է, դա նշանակում է, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ հարվածել է ռուսական դիվանագիտությանը։ Նույնիսկ, եթե նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, դա հիմք չէ, կարևոր է, որ նա եղել է մեր քաղաքացին։
Ռուսաստանը պետք է որևէ սկզբունքային քաղաքականություն ունենա Հարավային Կովկասում, որևէ կանոնների պահպանման քաղաքականություն։ Կանոններ, օրինակ, որոնք կանխում են Ցեղասպանությունը», — ասել է Լեպեխինը։
«Ադրբեջանը խոսում է այն մասին, որ կապահովի հանրապետության քաղաքացիների համար բոլոր պայմանները և ,միաժամանակ, ձերբակալում է նախկին ղեկավարներին, ինչը նշանակում է, որ նա իսկապես ստում է և սպառնում է »,-հավելել Է ռուս քաղաքագետը:
Ինչ վերաբերում Է Եվրամիության կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հավանականությանը, ապա փորձագետը կարծում է, որ դա հնարավոր է:
«Տեսականորեն, որպեսզի պահպանեն դեմքը և ինչ-որ կերպ վերահսկեն իրավիճակը Հայաստանում, նրանք պետք է դա անեն, առավել ևս, որ Ռուսաստանը դա չի անում։ Սակայն նրանց զսպում է Հայաստանի վարչապետի անտարբերությունն այդ հարցի շուրջ։ Եթե, օրինակ, Փաշինյանը դիմեր Ալիևին, որ այդ մարդկանց բաց թողնեին, հետո դիմեր Եվրամիություն, որ նրանք աջակցեին այդ հարցին, կարծում եմ, որ Եվրամիությունը կաջակցեր Փաշինյանին, բայց քանի դեռ Փաշինյանը պասիվ է, հայտնի չէ, թե այդ մարդիկ որքան ժամանակ կլինեն այնտեղ։ Եվ, առավել եւս, որ ադրբեջանական իշխանությունը կարող է դա օգտագործել հերթական զիջումները պահանջելու համար», — եզրափակել է Լեպեխինը։