Ռուսաստանի ՊՆ պատվիրակությունն այսօր կայցելի Երևան. ՏԱՍՍ

06 Հոկտեմբերի 2023, 12:55

Քաղաքականություն

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան:

Քննարկելու են Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ինքը այդ այցի վերաբերյալ որևէ տեղեկություններ չունի.

«ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին քիչ առաջ մամուլը գրեց, որևէ տեղեկություն չունի և նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ», — ասել է Թորոսյանը։

Հիմա եթերում