Արցախից տեղահանված 302 բուժառուներից 113-ի վիճակը ծանր է, 11-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր
07 Հոկտեմբերի 2023, 12:50
Այս պահին ՀՀ տարբեր բուժհաստատություններում բուժում է ստանում 302 բուժառու։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Նրանցից 113-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքում շարունակում է մնալ 5 երեխա, ևս 8 երեխայի բուժումը շարունակվում է սովորական պայմաններում»,- ասել է Բաղդասարյանը։