«Ինտերը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ

08 Հոկտեմբերի 2023, 10:57

Սպորտ

«Ինտերը» քայլեր է ձեռնարկում մի քանի խաղացողների հետ պայմանագրերը երկարաձգելու ուղղությամբ:

La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ ակումբը ցանկանում է մինչև տարվա ավարտը երկարաձգել թիմի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի պայմանագիրը։ Նրա աշխատավարձը կկրկնապատկվի՝ 2-ից մինչև 4 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։

Պաշտպան Դենզել Դումֆրիսի հետ նույնպես կերկարաձգվի պայմանագիրը։ Նա նույնպես 4 միլիոն եվրո կվաստակի։

Մխիթարյանի պայմանագիրը կերկարաձգվի մեկ տարով՝ մինչև 2025 թվականը և ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։