Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Շանհայի «Մասթերսում»

08 Հոկտեմբերի 2023, 19:10

Սպորտ

Աշխարհի 14-րդ ռակետ, օլիմպիական փոխչեմպիոն Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։

Ռուսաստանցի թենիսիստը մեկնարկում մրցել է աշխարհի 302-րդ ռակետ Բեյբիթ Ժուկաեւի հետ եւ հաղթել 7:6, 4:6, 6:2 հաշվով։ Պայքարը տեւել է 2 ժամ եւ 4 րոպե։