Կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է զինծառայող  Նարեկ Նազարյանը

09 Հոկտեմբերի 2023, 23:31

Քաղաքականություն

Հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող  Նարեկ Արմենի Նազարյանը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: