Ախալքալաքում կայացել է քիքբոքսինգի միջազգային առաջնություն

11 Հոկտեմբերի 2023, 08:37

Սպորտ

Ախալքալաքի մարզահամալիրում տեղի է ունեցել քիքբոքսինգի Վրաստանի միջազգային առաջնություն, որին մասնակցել են Վրաստանի տարբեր քաղաքների, ինչպես նաև Հայաստանի թիմեր։

Առաջնությանը մասնակցել են Բաթումից, Կասպից, Թբիլիսիից, Բորժոմիից, Կախեթից, Գորիից, Զեստափոնից, Քոբուլեթիից, Հայաստանից՝ Հոկտեմբերյանի, Ապարանի, Երևանի թիմերը:

Առաջնության ընթացքում անցկացվել է 14 պրոֆեսիոնալ մենամարտ։

Ախալքալաքի մարզահամալիրի սաներից գոտի գրավել են 5 մարզիկներ.

Գասպարյան Վարդանը՝ Բալխո գյուղից,
Քամալյան Ռազմիկը՝ Իխտիլայից,
Պալոյան Ալբերտը՝ Գումբուրդոյից,
Կիրակոսյան Արտյուշը և Կիրակոսյան Արտյոմը՝ Խորենիա գյուղից։

4
3
2
3

Լուսանկարները քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից