Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
10 Հոկտեմբերի 2023, 14:55
Արցախի տեղեկատվական շտաբը փոխանցում է Ստեփանակերտի քաղաքապետարանի հայտարարությունը.
«Ստեփանակերտում հաշվառված փոխադրամիջոցների սեփականատերերը գույքահարկի պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանք կարող են ստանալ աշխատանքային օրերին:
Հարգելի՛ հայրենակիցներ, Ստեփանակերտ քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների սեփականատերերը գույքահարկի պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքներ կարող են ստանալ աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-13:00-ին, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Աբովյան 9, 3-րդ հարկ, N310 սենյակ։
Հեռ.՝ 012-37-77-65:
Ծանոթություն. Վերոնշյալ տեղեկանքները տրվում են տրանսպորտային միջոցի օտարման կամ տեխնիկական զննություն անցկացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ: