Ռուսաստանը կշարունակի շփումները Հայաստանի հետ, Պուտինն ու Փաշինյանը քննարկելու բան ունեն. Յուրի Ուշակով

11 Հոկտեմբերի 2023, 18:29

Քաղաքականություն

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի շփումները Հայաստանի հետ կշարունակվեն, քանի որ կողմերը քննարկելու շատ բան ունեն։

«Վերջերս մենք հեռախոսազրույց ունեցանք, Պուտինի ծննդյան օրը։ Այնտեղ մի քանի առարկայական պահեր կային։ Դե, բնականաբար, շփումները կշարունակվեն։ Քննարկելու շատ բան կա»,- լրագրողներին ասել է Ուշակովը: