Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 6 բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթի առաջնությունում

12 Հոկտեմբերի 2023, 23:55

Սպորտ

Հայաստանի հավաքականը Եվրոպայի գավաթի կիսաեզրափակիչ է մտնում 6 մարզիկով` ապահովելով նույնքան մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Կիսաեզրափակչի հերթական ուղեգիրը նվաճեց Ռուսլան Ասլիկյանը, որը շատ մեծ առավելությամբ հաղթեց սլովակ Տիբոր Կատոնային»,– գրում է ֆեդերացիան։

Աշխարհի գավաթի խաղարկությունը կավարտվի հոկտեմբերի 15-ին: