Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Մախաչկալայի միջազգային մրցաշարում

19 Մայիսի 2023, 11:31

Սպորտ

Օրերս հունահռոմեական ոճի հայ երիտասարդ ըմբիշները Մախաչկալայում մասնակցել են Սուրակատ Ասիատիլովի անվան միջազգային մրցաշարին և նվաճել են 3 մեդալ:

Մրցաշարի ոսկե մեդալակիր է դարձել 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 60 կգ Աշոտ Մանուկյանն ու 63 կգ Յուրիկ Հովեյանը:

Մեր ընտրանին թիմային հաշվարկում երկրորդ տեղն է զբաղեցրել: