ԱՊՀ-ում առաջարկում են գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագրի նախագիծ մշակել

18 Հոկտեմբերի 2023, 09:22

Կրթություն

ԱՊՀ-ում առաջարկում են մշակել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագրի նախագիծ։

Համաձայնագրի կնքման հեռանկարները քննարկվել են ԱՊՀ երկրների ներկայացուցիչների հետ: Այս մասին БЕЛТА-ին հայտնել են ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունից։

Անցկացվել է նաև Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությանը կից բարձրագույն որակավորման հանձնաժողովի նիստ՝ նվիրված ԽՍՀՄ-ում Բարձրագույն որակավորման հանձնաժողովի ստեղծման 90-ամյակին՝ «ԱՊՀ մասնակից պետություններում գիտական աստիճանների շնորհման առանձնահատկությունների մասին» թեմայով։

Միջոցառումներին մասնակցում էին գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման մարմինների ղեկավարներ և այլ ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ադրբեջանից: