UFC-ում մենամարտելու եմ ռուսական և հայկական դրոշների ներքո. Էդուարդ Վարդանյան

17 Հոկտեմբերի 2023, 18:40

Սպորտ

Թեթև քաշային կարգում ACA-ի Գրան պրիի հաղթող Էդուարդ Վարդանյանը հայտարարել է UFC-ում մենամարտելու մտադրության մասին:

«UFC-ում մենամարտելու եմ ռուսական և հայկական դրոշների ներքո։ Ես ծնվել եմ Երևանում, բայց ամբողջ գիտակցական կյանքս ապրել եմ Ռուսաստանում։ Ես բնիկ Երևանից եմ: Ե՛վ մեծ տատիկս, և՛ տատիկս, և՛ հայրս այնտեղ են ապրել», — «Спорт-Экспресс»-ի փոխանցմամբ՝ պատմել է Վարդանյանը։

Նշենք, որ Վարդանյանը 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է Արտյոմ Ռեզնիկովին և նվաճել թեթև քաշային կարգի Գրան պրի: Մենամարտը տեղի է ունեցել հունիսի 16-ին Սոչիում:

Հիմա եթերում