Ծնողներս շատ են սիրում Նաիրին․ Յանա Ռոմաշկինան խոսել է Թիկնիզյանի հետ հարաբերությունների մասին

18 Հոկտեմբերի 2023, 18:00

Հայեր

Match TV հեռուստաալիքի և Rodina Media մեդիա ֆուտբոլային թիմի հաղորդավար Յանա Ռոմաշկինան Instagram-ի իր էջում պատասխանել է Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» խաղացող Նաիր Թիկնիզյանի մասին հարցին։

«Ձեր ծնողները դեմ չէի՞ն, որ ռուսի հետ չեք ամուսնացել»,- երկրպագուներից մեկը հարցրել է Ռոմաշկինային։

«Նաիրի հայրը հայ է, մայրը՝ ռուս։ Ստացվում է 50/50: Բացի դրանից, նա ծնվել է Սանկտ Պետերբուրգում, ապրել այնտեղ, ապա` տեղափոխվել Մոսկվա։

Ռուսաստանը բազմազգ երկիր է։ Եվ գործնականում ամբողջ աշխարհում այլևս ոչ մեկին չի զարմացնում, որ տարբեր ազգերի, ռասաների և կրոնների մարդիկ կարող են հարաբերություններ հաստատել և երջանիկ ընտանիքներ ստեղծել: Բոլոր սահմանափակումները, ինչպես ասում են, մեր գլխում են։

Ինչ վերաբերում է իմ ծնողներին, ապա նրանք միայն երջանիկ են և շատ են սիրում Նաիրին»,- գրել է Ռոմաշկինան։

Նշենք, որ սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Թիկնիզյանն ամուսնության առաջարկություն է արել Ռոմաշկինային, և վերջինս համաձայնել է։

Հիմա եթերում