Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Рыбак рыбака видит издалека». Սաակաշվիլիի՝ Փաշինյանին ուղղված նամակի հիմնական իմաստը

18 Հոկտեմբերի 2023, 23:00

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Դատելով վերջին շրջանում Արևմուտքից եկող ազդակներից՝ Նիկոլ Փաշինյանի՝ նույնիսկ ծայրահեղ հակառուսական ելույթը Եվրախորհրդարանում, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները սաբոտաժի ուղղված մի շարք ներքաղաքական քայլեր, չեն համոզում Արևմուտքին՝ «Արևմտյան բանակցային հարթակում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու» Փաշինյանի ձգտումների անկեղծության մեջ։

Ահա, թե՛ ի՞նչն է հանգեցնում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության «խոսափողներից» մեկում՝ Politico պարբերականում նյութի հրապարակմանը, որում, հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից իբր ասված խոսքերին, նշվում է Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր ու մոտալուտ հարձակման մասին: Ահա, թե՛ ի՞նչն է նաեւ «ստիպում» Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բաց նամակ գրել` ուղղված Նիկոլ Փաշինյանին (ի դեպ, այս նամակից հետո Փաշինյանն այլեւս չի կարող խուսափել Վրաստանի նախկին նախագահի հետ համեմատություններից)։ Նամակ, որում կար 2 հիմնական միտք.

1. Անմիջապես «Ադրբեջանի հետ գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Համատեքստից էլ պարզ էր, որ դա պետք է արվեր արևմտյան բանակցային հարթակում։
2. «Փաշինյանն ինչքան էլ «սիրաշահի» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի նախագահը ոչ միայն չի ներել Նիկոլին, այլև չի ներելու»։ Ինչը նշանակում է, որ եթե նույնիսկ Փաշինյանը համաձայնի Մոսկվայում խաղաղության պայմանագիր կնքել և ՌԴ-ին տալ վերահսկողությունը՝ բացվող հաղորդակցությունների նկատմամբ, Սաակաշվիլիի և Արևմուտքի կարծիքով՝ նույնիսկ դրանից հետո, «Պուտինը չի ների Փաշինյանին հեղափոխական ճանապարհով իշխանության գալու համար»։
Politico-ի հրապարակումը և Սաակաշվիլիի բաց նամակը, թեև նուրբ, բայց միանգամայն ակնհայտ դիվանագիտական շանտաժ են։ Փաշինյանին մի կողմից զգուշացնում են Մոսկվայում համաձայնագրի ստորագրման հետեւանքների մասին, մյուս կողմից՝ հասկացնում են, որ Ռուսաստանը նրան անձնական անվտանգության երաշխիքներ չի տա, քանի որ «Պուտինը չի ների Փաշինյանին»։

Ավելին, պետք չէ զարմանալ, եթե շուտով «իտալական շների» օրինակով, որոնք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների՝ Մոսկվայում մայիսյան հանդիպումից առաջ, հայտնաբերել էին «Հայաստան տեղափոխելու համար նախատեսված տոննաներով կոկաին», որոշ այլ երկրների, որոշ «այլ շներ» կգտնեն «որոշ այլ» մաքսանենգ ապրանքներ՝ նախատեսված Հայաստանի համար։ Սա այսօրվա համաշխարհային քաղաքականությունն է, թեև այն միշտ այդպիսին է եղել, այլ բան, որ մենք հիմա ենք հայտնվել աշխարհաքաղաքական բախման էպիկենտրոնում՝ դրանից բխող հանգամանքներով։

Բայց ընդհանրապես, արժե ասել, որ վերջին մեկուկես-երկու ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարողացել է, մի տեսակ, «հակառուսական աշխարհաքաղաքական կոմբո» հավաքել: Նիկոլ Փաշինյանի կինը ոչ միայն եղել է Ուկրաինայում, այլև այցելել է Բուչա և երկակի նշանակության մարդասիրական օգնություն է փոխանցել ուկրաինական կողմին (սմարթֆոններ և նոութբուքեր, որոնք կարող են օգտագործվել ինչպես ուսումնական գործընթացի կազմակերպման համար, այնպես էլ առաջնագծում), ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը, Փաշինյանն ինքը հրաժարվել է մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, Եվրախորհրդարանի ամբիոնից նա մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը՝ Ադրբեջանի ռազմական ներխուժմամբ՝ Հայաստանում իշխանափոխության հասնելու փորձի մեջ, իսկ այսօր՝ բաց նամակ Սաակաշվիլիից Փաշինյանին, իսկ ռուսական պետական լրատվամիջոցներն արդեն նույնպես գրել են, որ «Փաշինյանը գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»: Պատկերն ամբողջացնելու համար մնում է միայն կազմակերպել Վլադիմիր Զելենսկու կնոջ՝ Ելենա Զելենսկայայի այցը Հայաստան….
Այս իրավիճակում գլխավոր խնդիրը նույնիսկ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու Փաշինյանի ցանկությունը չէ, այլ այն, որ «որտեղ նա ձգտում է, կամ ցույց է տալիս, որ ձգտում է», Հայաստանին ոչ ոք չի սպասում։

Հավաքական Արևմուտքը չի ցանկանում (կամ չի կարող, ինչը իրականում նույնն է) Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխիքներ տալ, ու երկրին դրդում է տարածաշրջանային ժամանակավոր ռազմաքաղաքական դաշինք ստեղծել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այս մասին դեռ 2023 թվականի մայիսին խոսել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոն՝ ասելով, որ «Բաքուն և Երևանը պետք է կարողանան ապահովել հավաքական անվտանգությունը տարածաշրջանում»։

Իսկ համագործակցության այն մոդելը, որն առաջարկում են Թուրքիան և Ադրբեջանը՝ խաղաղության պայմանագիրը Բաքվի հետ, որի ստորագրմանը կոչ է անում Սահակաշվիլին, կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության պետականության լուծարման մասին փաստաթղթի ստորագրմանը, քանի որ այս պայմանագիրը չի ունենալու մեխանիզմներ, որոնք թույլ կտան Հայաստանին հրաժարվելով սահմանների լեգիտիմացման ներկայիս մոդելից, ստանալ նոր մոդել՝ խարսխված արևմտյան ռազմաքաղաքական կառույցների վրա… Ստեղծված իրավիճակում, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ամենանվիրված կողմնակիցը չի կարող հուսալ, որ «Եվրոպական դիտորդները» կապահովեն Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը… Փաշինյանն ընկել է «աշխարհաքաղաքական ծուղակը», որն ինքն է դրել:

Հիմա եթերում