Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Սամվել Շահրամանյան

20 Հոկտեմբերի 2023, 12:06

Քաղաքականություն

Արցախի Հանրապետությունը լուծարված չէ։ Այս մասին արցախցիների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Արցախի Հանրապետությունը լուծարված չէ: Փաստաթղթի հետ կապված՝ ահագին հարցեր կան, որ ես էստեղ չեմ կարող ասել։ Էս փաստաթուղթը և՛ դրական, և՛ բացասական կողմեր ունի։ Ոչ մի փաստաթղթով հնարավոր չէ լուծարել ժողովրդի կողմից ստեղծված Հանրապետությունը։ Սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով»,- ասել է Շահրամանյանը:

Հիմա եթերում