Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին». Մեհրդատ Բազրփաշ
23 Հոկտեմբերի 2023, 14:32
Մենք դեմ ենք «Զանգեզուրի միջանցքին»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ընգծել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
«Մենք դեմ ենք դրան։ Մեր քաղաքականությունը հիմնվում է Կովկասում խաղաղության վրա, մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի արտաքին միջամտություն ու գտնում ենք, որ տարածաշրջանի երկրներն իրենք կկարողանան լավագույն որոշումները կայացնել», — նշել է Բազրփաշը։
Նրա խոսքով՝ Իրանը մշտապես աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը ու կշարունակի աջակցել։
«Այն ենթակռուցվածքները, որ ստեղծվում են երկու երկրների միջև, ուղղված են կայուն խաղաղությանը», — հավելել է իրանցի նախարարը։
Նշենք, որ մեկօրյա այցով է իրանցի պաշտոնյան եկել Հայաստան, կքննարկվեն Հայաստանի ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հարցեր: