Հարավային Կովկասում պատերազմն ավարտվել է. Հոսեյն Ամիր Աբդոլլահիան

23 Հոկտեմբերի 2023, 22:14

Քաղաքականություն

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում կայացած «3+3» հարթակի երկրների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում պատերազմն ավարտվել է և ընդգծել, որ եկել է խաղաղության ժամանակը․

«Տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի առկայությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլ էլ ավելի կբարդացնի իրավիճակը»,- ​​հավելել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։