Բաքուն օրակարգից չի հանում «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, բայց այն հիմա գրավիչ չէ. Հաջիև

25 Հոկտեմբերի 2023, 17:07

Քաղաքականություն

«Politico»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ասել է, որ Բաքուն օրակարգից չի հանում «Զանգեզուրի միջանցք» նախագիծը։ Բայց այն հիմա գրավիչ չէ, քանի որ նման նախաձեռնություններ կարելի է մշակել Իրանի հետ։

«Նախագիծը դեռ սեղանին է, բայց հայկական կողմը պետք է ցույց տա, որ իսկապես շահագրգռված է դրանով», -ասել է Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը չի պլանավորում գրավել Սյունիքը։