Հայաստանը ռուսների շրջանում ձմեռային արձակուրդների ամենապահանջված երկրներից մեկն է դարձել
26 Հոկտեմբերի 2023, 16:27
Հայաստանը դարձել է ռուսների շրջանում ձմեռային արձակուրդների սիրված երկրներից մեկը։ Այս մասին հայտնում է Intourist կայքը։
«2023/2024 թվականների ձմռանը ռուս զբոսաշրջիկների համար հասանելի արտասահմանյան լեռնադահուկային հանգստավայրերից առաջատարն այժմ Հայաստանում է՝ Ծաղկոձորում», — ասել է «Ինտուրիստ» տուրօպերատորի՝ հասարակայնության հետ կապերի տնօրեն Դարիա Դոմոստրոևան։
Նրա խոսքով՝ ձմռանը, Հայաստանից բացի, զբոսաշրջիկների սիրելի վայր է նաև Սերբիայի Կոպաոնիկ հանգստավայրը:
«Այնպիսի զգացողություն կա, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ փոխադրումների բացակայության տարիների ընթացքում մեր զբոսաշրջիկները մոռացել են, որ Վրաստանն ունի նաև լեռնադահուկային հանգստավայրեր»,- հավելել է Դարիա Դոմոստրոևան։