Ովքե՞ր կարող են զրկվել քաղաքացիությունից Ռուսաստանի քաղաքականությունը քննադատելու համար. Ռուբեն Կիրակոսյանի մեկնաբանությունը
27 Հոկտեմբերի 2023, 22:00
Փաստաբան, «ԱրմՌոստ» իրավաբանների ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը Alpha News-ի եթերում մեկնաբանել է հարցը, թե Ռուսաստանի քաղաքականությունը կամ ռուսական բանակը քննադատելը կարո՞ղ է հիմք հանդիսանալ տալ ՌԴ քաղաքացիությունից զրկելու համար։
«Մասսաական պրակտիկա գոյություն չունի։ Այն, ինչ ասում եք, հիմք է միայն այն դեպքում, երբ հիմնավորվում է դատավճիռներով։ Պետք է նայել անձնական գործերի վարույթը, թե ինչ ակցենտներ կան։ Իրականում, ընդհանուր առմամբ, դա ոչ թե միայն քրեական, այլև վարչական իրավախախտում է համարվում, կախված է, թե որքան լուրջ է արվում։ Նրբություններ շատ կան»,- ասել է փաստաբանը։
Մեր զրուցակցի կարծիքով՝ դա կարող է վերաբերվել այն մարդկանց, որոնք որոշակի ազդեցություն ունեն հասարակական կարծիքի վրա․
«Հիմա ուզում են այդ հարցը բարձրացնել, դա հիմնականում կվերաբերվի մեդիա ոլորտի ակտիվ, օտար պետության քաղաքացիներին կամ, նույնիսկ, ՌԴ քաղաքացիներին, որոնք ակտիվիստներ են և ունեն ազդեցություն հասարակական կարծիքի վրա»,- ընգծել է Կիրակոսյանը։
Փաստաբանը նաև խոսել է այն մասին, թե ինչ կարող է լինել, երբ օրինակ, անձին զրկել են ՌԴ քաղաքացիությունից, որը նախկինում հրաժարվել է իր երկրի քաղաքացիությունից։
«Եթե նախկինում մարդը եղել է ՀՀ քաղաքացի, հիմա ընդունել է ՌԴ քաղաքացիություն, այդպիսի հանցանքի մեջ են բացահայտել, զրկվում է ՌԴ քաղաղաքացիությունից և թե ինչպես է վերականգնելու, օրինակ, ՀՀ քաղաքացիությունը, դա խնդիր է։ Ո՞նց կնայի Հայաստանն այդ ամենինինչին։ Երբ մարդը քաղաքացիությունից հրաժարվում, է նա պատճառներ է գրում՝ ինչու է հրաժարվում։ Պիտի ինչ-որ հիմնավորում բերի՝ ինչու է ուզում վերականգնել քաղաքացիությունը»,- ասել է Կիրակոսյանը։