ԵԽ գլխավոր քարտուղարն ու Ադրբեջանի պետանվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանման կարևորությունը
31 Հոկտեմբերի 2023, 13:07
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդիպել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի հետ։
Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանման կարևորությունը:
«Նրանք, ովքեր ապրում են Եվրոպայի խորհրդի աշխարհագրական տարածքում, իրավունք ունեն լիարժեք օգտվելու մարդու բոլոր իրավունքներից և ազատություններից, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով»,- ասել է Բուրիչը: