Քանի՞ վայրկյան եք հատկացրել Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի արածին․ ԱՄՆ նախագահի թեկնածուն CNN-ին մեղադրել է կողմնապահության մեջ
31 Հոկտեմբերի 2023, 13:47
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Վիվեկ Ռամասվամին հարցազրույց է տվել CNN-ի Փիրս Մորգանին, որտեղ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակմանն ու CNN-ի կողմից այդ իրադարձությունները չլուսաբանելուն՝ մեղադրելով կողմնակալ մոտեցման համար․
«Ձեր շոուից քանի՞ րոպե կամ վայրկյան եք հատկացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի արածին։ Պատասխանը, հավանաբար, կլինի՝ զրո։ Այս հարցը խոսակցության մաս չէ, քանի որ լրատվամիջոցները որոշել են, որ դա այն չէ, ինչին պետք է ուշադրություն դարձնել: Քանի որ Ուկրաինային հաջողվել է իր դիրքորոշումը «վաճառել» ԱՄՆ-ին, ինչպես և Ադրբեջանին։
Այն, ինչ արել է Ադրբեջանը այդ տարածաշրջանում սեպտեմբերին, արժանացել է լռության։ Եթե դուք Ուկրաինայի դեպքում խոսում եք, պետք է խոսեք նաև մյուս կոնֆլիկտների պարագայում։ Եկեք անկեղծ լինենք», — հայտարարել է Ռամասվամին։