Արցախի նախագահն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներին

01 Նոյեմբերի 2023, 13:06

Քաղաքականություն

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է հոկտեմբերի 29-30-ը Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլաս Բեյի, իտալացի պատգամավոր Վինչենցո Սոֆոյի և Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններին ֆրանսիական «Reconquête» կուսակցության ցանկը գլխավորող Մարիոն Մարեշալի գլխավորած պատվիրակությունը։

Հանդիպման մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ֆրանսիացի պատգամավոր Մարիոն Մարեշալը՝ կարևորելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպումը։

Պատգամավորը շեշտել է, որ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող Ադրբեջանը ցանկանում է բնաջնջել հայերին ու ոչնչացնել քրիստոնեության հետքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի ագրեսայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր։