Մոսկվայի օդանավակայաններում կսկսեն ժամանող միգրանտների մատնադրոշմում

Մոտ ժամանակներս Ռուսաստանի ՆԳՆ-ն կսկսի իրականացնել մայրաքաղաքի օդանավակայաններ ժամանող ներգաղթյալների մատնադրոշմում և լուսանկարում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան։

«Ցավոք, սահմանին մենք մատնադրոշմում չենք իրականացնում, բայց առաջիկայում, կարծում եմ, կսկսենք այդ փորձի իրականացումը։ Այդ ժամանակ Մոսկվայի յուրաքանչյուր օդանավակայանում մատնահետք կհանձնեն և կնկարահանեն եկվորներին։ Եվ սահմանված տվյալները փոխած անձինք չեն կարողանա գալ ՌԴ տարածք», — ասել է նա։

Կազակովան նաև հիշեցրել է, որ Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիները 2021 թվականի վերջից անցնում են մատնադրոշման, լուսանկարման և բժշկական զննման պարտադիր ընթացակարգ։

«Արդյունքում բացահայտվել է ավելի քան 2 հազար հանցագործություն», — նշել է գլխավոր վարչության պետը:

Հիմա եթերում