Տեղի կունենա Եվգենի Պետրոսյանի մեծ մենահամերգը՝ «60 տարի բեմում» խորագրով

05 Նոյեմբերի 2023, 21:55

Մշակույթ

Մոսկվայում տեղի կունենա Եվգենի Պետրոսյանի «60 տարի բեմում» մեծ մենահամերգը:

Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ էստրադայի թատրոնի բեմ է բարձրացել որպես պրոֆեսիոնալ արտիստ 1962 թվականին։

Եվգենի Վահանի Պետրոսյանը ոչ միայն արտիստ է, այլև էստրադայի ականավոր գործիչ։ Նա և՛ ռեժիսոր է, և՛ թատրոնի գեղարվեստական ղեկավար, և՛ բազմաթիվ հումորային մրցույթների ժյուրիի նախագահ, և՛ հումորի մասին գրքերի հեղինակ, և՛ էստրադային հեղինակների ու արտիստների դաստիարակ:

Հոբելյանական այս տարում նրա մենահամերգներում կհնչեն ինչպես նոր ստեղծագործություններ, այնպես էլ հանդիսատեսի կողմից սիրված մենախոսություններ։