Մոսկվայում տեղի է ունեցել բարեգործական երեկո, որի կազմակերպիչն է եղել «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամը

09 Նոյեմբերի 2023, 17:00

Բոլոր

Հիմնադրամը հյուրերին հավաքել է Gayane’s ռեստորանում, որտեղ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը Մաքսիմ Պոտաշևի հետ։

«ՎԻՎԱ» հիմնադրամն արդեն 7 տարի իր գործունեությունն իրականացնում է հիմնականում 3 ուղղություններով՝ բժշկական, ուսուցողական և սոցիալական ծրագրեր:

Բարեգործական աճուրդից հավաքները, որին մասնակցել են երեկոյի հյուրերը, ամբողջությամբ կուղղվեն այդ ծրագրերի իրականացմանը:

Հիմնադրամի բարեգործական ծրագրերից այս պահին առաջնային է Արցախից տեղահանված անձանց աջակցության ծրագիրը: Հիմնադրամը արցախցիներին օգնելու համար ավելի քան 10 շտաբ է բացել Հայաստանի տարբեր մարզերում։

«ՎԻՎԱ. Հայաստանի բժիշկներն ու կամավորները» ստեղծվել է 2016 թվականին՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ։ «ՎԻՎԱ»-ն պարբերաբար նախաձեռնում է Հայ բժիշկների վերապատրաստումներ այլ երկրներում, զբաղվում հայկական հիվանդանոցների տեխնիկական հագեցվածության բարելավմամբ: Հիմնադրամի մշտական սոցիալական նախագծերի թվում են փախստականներին օգնելն ու մանկատների նկատմամբ հովանավորությունը։