Citigroup-ը կվճարի 25,9 մլն դոլար ամերիկահայ դիմորդների խտրականության ենթարկելու համար
10 Նոյեմբերի 2023, 11:23
Citigroup բանկը համաձայնվել է վճարել 25,9 մլն դոլար ամերիկահայերին խտրականության ենթարկելու համար վարկային քարտեր տրամադրելու ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության բյուրոն հայտնաբերել է, որ Citigroup-ի ղեկավարները աշխատակիցներին սովորեցրել են հայկական ծագում ունեցող դիմորդներին վերաբերել որպես հանցագործներ, որոնք կարող են խարդախություն գործել:
Բանկի աշխատակիցները նաև ստել են դիմորդներին և կեղծել փաստաթղթերը, իսկ Citigroup-ի ղեկավարները աշխատակիցներից պահանջել են չքննարկել այդ գործելակերպը գրավոր կամ հեռախոսով:
Citigroup-ը ներողություն է խնդրել՝ ասելով, որ այս ձևով փորձել է խափանել Կալիֆորնիայում խարդախության հայկական ցանցը:
ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության բյուրոն բանկին պարտավորեցրել է վճարել 25,9 միլիոն դոլար տուգանք և սպառողների փոխհատուցում: