Օռլովը Սպերցյանին անվանել է «Զենիթ»-«Կրասնոդար» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

12 Նոյեմբերի 2023, 22:47

Սպորտ

Հայտնի ռուս ֆուտբոլային մեկնաբան Գենադի Օրլովը «СЭ»-ին տված հարցազրույցում «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին անվանել է «Զենիթ»-«Կրասնոդար» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ մեկնաբանելով աշնան գլխավոր հանդիպումը, որում «Զենիթն» ու «Կրասնոդարը» չկարողացան պարզել հաղթողին (1:1) ՌՊԼ-ի 15-րդ տուրում:

«Առաջին խաղակեսում հյուրերի կիսապաշտպանների եռյակը՝ Սպերցյանը, Չեռնիկովը, Կրիվցովը, պարզապես հիանալի խաղացին։ «Կրասնոդարը» բացեց հաշիվը, բայց Կորդոբան, այնուամենայնիվ, մենամարտում հաղթեց Ռոդրիգաոյին և առաջ անցավ նրանից։

Չգիտեմ, թե ինչու Անդրեյ Արշավինը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է անվանել Ալիպային։ Հարգում եմ նրա ընտրությունը, բայց ես, այնուամենայնիվ, ունեմ իմ թեկնածուն՝ Սպերցյանը։ Կարծում եմ՝ այսօր նա շատ բարձր ՕԳԳ ուներ։ Եվ առջևում հայտնվեց ճիշտ ժամանակին ճիշտ տեղում, և թիկունքից աշխատեց ինչպես հարկն է», — ասաց նա։