Հայաստանը նվաճել է ևս 3 արծաթե մեդալ՝ սամբոյի աշխարհի առաջնությունում

12 Նոյեմբերի 2023, 23:50

Սպորտ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվող սամբոյի  աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ավետիք Պողոսյանը, Բորիս Շատվերյանը և Դավիթ Գրիգորյանը մարտական սամբոյում նվաճել են արծաթե մեդալ:

88 կգ քաշայինների եզրափակիչում Պողոսյանը մրցել է FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Սաիդ Սաիդաովի հետ և պարտվել 0:3 հաշվով:

Ավետիք Պողոսյանը եզրափակիչի ճանապարհին 3 հաղթանակ է տարել։

Մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը եզրափակչում գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովի հետ և 0:5 հաշվով ցավալի պարտություն կրել:

98 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 3 հաղթանակից հետո եզրափակչում գոտեմարտել է FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Անտոն Կոնավալովի հետ և պարտվել 0:6 հաշվով: