Մոսկվայում նշել են Առնո Բաբաջանյանի հիշատակի 40-րդ տարելիցը

13 Նոյեմբերի 2023, 10:55

Մշակույթ

Մոսկվայում նոյեմբերի 11-ին նշվել է 20-րդ դարի հայ ականավոր կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ստալինյան Պետական մրցանակի դափնեկիր, Տոկիոյի երաժշտության 3-րդ համաշխարհային փառատոնի (1974թ.) արդյունքներով «Lավագույն կոմպոզիտոր» կոչման արժանացած Առնո Բաբաջանյանի հիշատակի 40-րդ տարելիցը:

Հայ Առաքելական եկեղեցու Տիրոջ Պայծառակերպության Մայր Տաճարում տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ, այնուհետև ժամը 16:00-ին Մոսկվայի պատերազմների և զինված ուժերի վետերանների տանը տեղի է ունեցել հիշատակի համերգ:

ՌԴ ՊՆ կենտրոնական զինվորական նվագախմբի ուղեկցությամբ ելույթ են ունեցել Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի և զինվորական նվագախմբի մենակատարները: