ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի շուրջ վերջին զարգացումները
13 Նոյեմբերի 2023, 10:10
Բրյուսելում տեղի կունենա Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը, որը կգլխավորի ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նախարարները կքննարկեն Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ վերջին իրադարձությունները, Ուկրաինայում տիրող իրավիճակը, այնուհետև կարծիքներ կփոխանակվեն Իսրայելում և տարածաշրջանում տիրող իրավիճակի, տնտեսական անվտանգության արտաքին քաղաքական հարթության շուրջ։