Նունե Ասատրյանը` բռնցքամարտի Ռուսաստանի չեմպիոն

14 Նոյեմբերի 2023, 08:37

Հայեր | Սպորտ

Մինչև 60 կգ քաշային կարգում հանդես եկող Նունե Ասատրյանը հաղթել է Ռուսաստանի բռնցքամարտի առաջնությունում: Նա ներկայացրել է Կրասնոդարի երկրամասը:

Մրցաշարի արդյունքներով հաղթողները ստացել են դրամական պարգևներ և չեմպիոնական գոտիներ։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի վարչակազմի մամուլի ծառայությունը: