Լավրովն ակնարկում է Արևմուտքին, որ Ռուսաստանը չի հեռանա Անդրկովկասից․ Դմիտրի Ժուրավլյով

13 Նոյեմբերի 2023, 21:45

Կարծիք | Քաղաքականություն

Տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի գլխավոր տնօրեն Դմիտրի Ժուրավլյովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ-ն չի թաքցնում Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու մտադրությունը:

Փորձագետի կարծիքով՝ Լավրովի ձևակերպումը մեսիջ է Եվրոպայի համար։

«Լավրովի ձևակերպումը մեսիջ է Ֆրանսիայի և ընդհանրապես Եվրոպայի համար, որովհետև հենց ֆրանսիական ակտիվությունը Հայաստանում ինչ-որ առումով միանգամայն բնական է և պահանջում է նման պատասխան։ Այսօր Փաշինյանը ավելի շատ կողմնորոշված է դեպի Փարիզ, քան ցանկացած այլ մայրաքաղաք։ Լավրովն ակնարկում է, որ Արևմուտքը չպետք է հույս ունենա, որ մենք կհեռանանք Անդրկովկասից՝ չնայած այս առանձնահատուկ հարաբերություններին, որոնք հանգում են նրան, որ Արևմուտքը կարող է փող տա Հայաստանինլ, բայց պաշտպանել՝ ոչ։

Ինչ-որ պահի Հայաստանը, միևնույն է, կվերադառնա մեր ազդեցության գոտի։ Ինչպես դա եղել է դարերի ընթացքում, երբ հայ և վրաց ժողովրդի գլխին առաջացել է ոչնչացման սուր, միշտ եկել են ոչ թե ֆրանսիացիները, ոչ թե անգլիացիները, այլ ռուսները։ Ռուսաստանին պետք չէ վերադարձնել Անդրկովկասում արբիտրի դերը, նա օբյեկտիվորեն այդպիսին է։ Այլ հարց է, որ մենք փորձում էինք կոնսենսուսային լինել և հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանը ներգրավում էինք բոլոր այն ուժերին, որոնք պատրաստ էին մասնակցել դրան։ Մենք դա անում էինք՝ հուսալով ավելի կայուն և արդյունավետ լուծումներ։ Իսկ Արևմուտքը դա հասկացավ որպես Ռուսաստանի թուլություն և Անդրկովկասյան հանրապետություններն իր վերահսկողության տակ վերցնելու հնարավորություն», — եզրափակել է փորձագետը։

Հիմա եթերում