Էդուարդ Սպերցյանը «Ռոստովի» հետ խաղում լավագույնն էր՝ կատարելով նաև գոլային փոխանցում
22 Մայիսի 2023, 11:31
Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում մրցեցին «Կրասնորդարն» ու «Ռոստովը»:
Հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով՝ հօգուտ «Ցլերի», գրում է Proffootball.am-ը:
«Կրասնորդարի» կազմում խաղի 10-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը:
Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը ճանաչվեց նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: