Էրիկ Իսրայելյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

17 Նոյեմբերի 2023, 08:37

Սպորտ

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Իսրայելյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Էրիկ Իսրայելյանը մենամարտել է Բելառուսի ներկայացուցիչ Ուլադիս Սմալոուսկիի հետ և հաղթել 5:0 հաշվով։