ՀԱՊԿ-ը ՀՀ տարածքում չի գործում, քանի որ չի մատնանաշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը. Փաշինյան
22 Մայիսի 2023, 13:54
Կառավարությունում հրավիրված ասուլիսին հնչել է մեջբերում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս արած հայտարարության վերաբերյալ առ այն, թե Արևմուտքը հայերին ուղերձ է հղել, թե եկեք մեզ մոտ, քշեք ձեր տարածքից ռուսներին, սահմանապահներին և ռազմակայանը, որից հետո ամերիկացիները կօգնեն ձեզ ապահովել ձեր տարածքային անվտանգությունը, միևնույն ժամանակ շեշտելով, որ եթե ՀԱՊԿ-ն գործեր ՀՀ տարածքում, ապա Հայաստանի վիճակը ավելի շահեկան կլիներ: Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է.
«ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ ըստ էության չի մատնանաշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը:
Ֆունդամենտալ խնդիրը սա է: Երբ ՀԱՊԿ-ն դա հստակ կընդգծի՝ պրոբլեմբերի 99%-ը կվերանա, քանի որ եղած խնդիրների մեծ մասի պատճառը կա¬՛մ դա է, կա¬՛մ դրանից է բխում», — ասել է Փաշինյանը: