Հայաստանը պաշտոնապես ներկայացրել է Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը
17 Նոյեմբերի 2023, 17:20
Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ին պաշտոնապես Միջազգային քրեական դատարանի անդամ կդառնա: Այս մասին հայտարարություն է տարածել ՄՔԴ-ն։
Հաղորդվում է, որ Հայաստանը ներկայացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման փաստաթղթերը։
«Կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից։ Հայաստանը կդառնա կանոնադրությանը միացած 124-րդ պետությունը, իսկ Արևելյան Եվրոպայի խմբից՝ 19-րդ պետությունը»,- նշված է հայտարարությունում։