Թիկնիզյանի, Սպերցյանի և Սևիկյանի գալով՝ Հայաստանի հավաքականն ավելի ամբողջական դարձավ. Սարգիս Հովհաննիսյան

19 Նոյեմբերի 2023, 10:50

Սպորտ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին մարզիչ Սարգիս Հովհաննիսյանը խոսել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և հարձակվող Էդգար Սևիկյանի մասին:

«Նաիր Թիկնիզյանի, Էդուարդ Սպերցյանի և Էդգար Սևիկյանի գալով Հայաստանի հավաքականն ավելի ամբողջական դարձավ։ Նրանք մեծ ազդեցություն ունեցան թիմի վրա։ Ուրախ եմ, որ տղաները համաձայնեցին խաղալ Հայաստանի հավաքականում։

Նաիրի հետ մի քանի անգամ խոսել ենք Հայաստանի հավաքական տեղափոխվելու մասին։ Այդ ժամանակ նա միայն մտածում էր, բայց լավ է, որ վերջապես որոշում կայացրեց: Հուսով եմ՝ Սպերցյանն ու Սևիկյանը չեն փոշմանել Հայաստանի հավաքականի կազմում խաղալու համար։ Հավատում եմ, որ ինչ-որ պահի Հայաստանի հավաքականը ավելի կուժեղանա»,- ODDS.ru-ի փոխանցմամբ՝ ասել է ՀովհաննիսյանըԼ

Հիմա եթերում