Մոնրեալի Բախի փառատոնի շրջանակներում տեղի կունենա դաշնակահարուհի Եվա Գևորգյանի մենահամերգը
Կանադայում Մոնրեալի Բախի փառատոնի շրջանակներում նոյեմբերի 21-ին տեղի կունենա 19-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանի մենահամերգը: Համերգին կհնչեն Ի. Ս. Բախի, Վ. Ա. Մոցարտի, Ի. Բրամսի, Ֆ. Լիստի ստեղծագործությունները:
Եվա Գևորգյանը ծնվել է 2004 թվականին Մոսկվայում, սովորել է Մադրիդի Ռեինա Սոֆիայի երաժշտական բարձրագույն դպրոցում և Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում։ Նա Young Yamaha Artist-ի աշխարհի միակ տիտղոսակիրն է։