Կրեմլում Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ՝ ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթնաժողովներին
23 Նոյեմբերի 2023, 17:30
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ակնկալում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերին կայանալիք Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթաժողովներին:
«Ես կարծում եմ, որ նրանք Պիտեր կժամանեն, այնտեղ կլինի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպումը և կլինի ԵԱՏՄ պաշտոնական նիստը, ի դեպ, այդ նիստում մեզանից հետո նախագահ է դառնում Հայաստանը, ուստի ես կարծում եմ, որ Փաշինյանը կգա, որպեսզի ընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի էստաֆետային գավազանը», – ասել Է Կրեմլի ներկայացուցիչը: