Երուսաղեմի լատինական նախկին պատրիարքն այցելել է «Կովերի պարտեզ»

23 Նոյեմբերի 2023, 23:40

Հայեր

Միշել Սաբբահը, ով 1987-2008թթ.-ին ծառայել է որպես Երուսաղեմի լատինական պատրիարք,  այցելել է Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժման անդամներին՝ ի նշան համերաշխության։ 

«Կովերի պարտեզի» վիճելի տարածքում նա խրախուսանքի խոսքեր է ուղղել հայկական իրավունքների համար պայքարողներին՝  ասելով. «Առաջ՝ ձեր արդար պայքարով, արդարությունը կհաղթի»,- նշված է Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության շարժման X-ի միկրոբլոգում։