Yan Girls խմբի փորձը՝ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում

25 Նոյեմբերի 2023, 17:25

Հայեր | Մշակույթ

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող Yan Girls խմբի փորձը:

Հայաստանյան պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության կողմից ավելի վաղ հայտարարված մրցույթի արդյունքում: Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում:

Եվրոպական հեռարձակողների միությունում նշել են, որ ողջունում են Հայաստանի մասնակցությունը մրցույթին՝ չնայած այն բոլոր խնդիրներին, որոնց նա բախվել է: