Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

26 Նոյեմբերի 2023, 00:20

Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:

1833 թվականին Սինգապուրի իշխանությունները հայ համայնքին հողակտոր են հատկացրել հայկական եկեղեցի կառուցելու համար։

Եկեղեցու շինարարությունը սկսվել է 1834 թվականին։ 1836 թվականի մարտի վերջին եկեղեցին օծվել է ի պատիվ Սուրբ Գրիգոր Լուսավորչի։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Սինգապուրի ամենահին քրիստոնեական եկեղեցին է։ Ավելին, տաճարը ճանաչվում է որպես ազգային նշանակության հուշարձան և գտնվում է պետության պաշտպանության ներքո։ Գտնվում է Հիլ Սթրիթում, Սինգապուրի բիզնես կենտրոնում։