Վաշինգտոնը ստեղծել է հազարավոր ՀԿ-ներ, շատերը` Հայաստանում. Լավրով
27 Նոյեմբերի 2023, 16:21
ԱՄՆ-ն ակտիվորեն առաջ է մղում հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) ստեղծման գաղափարը՝ որպես ազդեցության գործիք՝ միաժամանակ հիմնելով նմանատիպ կառույցներ Կենտրոնական Ասիայի երկրներում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվայում «Պրիմակովյան ընթերցումներ» գիտափորձագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ մինչ օրս Վաշինգտոնը հազարավոր հասարակական կազմակերպություններ է ստեղծել ամերիկյան հողում և արտերկրում։
«Նրանցից հարյուրավորներն աշխատում են հետխորհրդային տարածքում, հատկապես շատերը՝ Հայաստանում, Ղրղզստանում», — ընդգծել է Լավրովը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները ներկայումս փորձում է նման կառույցներ ներմուծել Կենտրոնական Ասիայի այլ երկրներ։ Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, այդ կազմակերպությունները «մեծ չափով» ոչ կառավարական են։
Լավրովը նշել է, որ պատճառը Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության կողմից այդ միջոցների մեծ մասի ֆինանսավորումն է։ Նա չի բացառել, որ ՀԿ-ների հիմնական նպատակը այլ երկրներում ներքաղաքական գործընթացների վրա ազդելն է։