Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Բաքվում կալանավորված արցախցի նախկին պաշտոնյաներին

28 Նոյեմբերի 2023, 12:44

Քաղաքականություն

Նոյեմբերին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են Բաքվում գտնվող արցախցի նախկին պաշտոնյաներին։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

«ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն գնահատում է նման այցելությունների ընթացքում կալանավորված անձանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները: ԿԽՄԿ-ն նաև նպաստում է անձանց ընտանիքների հետ կապի շարունակականությանը։ ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան տեսակցությունները կատարվում են միայն կալանավորի հետ»,- ասվում է տեղեկատվության մեջ։