Մոսկվայում սկսել է գործել Մարշալ Բաղրամյանի հիշատակի հիմնադրամը
02 Դեկտեմբերի 2023, 20:00
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի ծննդյան օրը, Մոսկվայում իր գործունեությունն է սկսել Մարշալ Բաղրամյանի հիշատակի հիմնադրամը:
Հիմնադրամի նպատակն է պահպանել մեծ զորավարի, քաղաքացու և հայրենասերի պատմական հիշատակը: Ընտանիքի հարազատներն ու մտերիմները ծաղիկներ են դրել Կրեմլի պատի մոտ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Բաղրամյանի անվան դպրոցի աշակերտները, ինչպես նաև ռազմական ուսումնարանի կուրսանտները։