Վարպետության դաս՝ «Ինտերից». Հենրիխ Մխիթարյան

04 Դեկտեմբերի 2023, 14:13

Սպորտ

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Նապոլիին» 3:0 հաշվով պարտության մատնելուց հետո սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել հանդերձարանից։

Հայաստանի հավաքականի նախկին ավագն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 77-րդ րոպեին։ Նա 58-րդ րոպեին զգուշացվել էր դեղին քարտով։

«Ինտերը» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից»։ «Նապոլին» 5-րդն է՝ 24 միավոր։