Զոհվել է զինծառայող Գերասիմ Առաքելյանը. Ադրբեջանը կրակ է բացել Վայոց ձորի ուղղությամբ
04 Դեկտեմբերի 2023, 17:55
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/12/04175519/%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80-1.jpg)
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։ Այս ամսին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: